Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Թուրքիայի և Ռուսաստանի միջև այլևս չկա «թեժ գիծ»

Թուրքիայի և Ռուսաստանի միջև այլևս չկա «թեժ գիծ»
28.11.2015 | 19:44

Նոյեմբերի 24-ին Սու-24 ինքնաթիռը խփելուց հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև գործող «թեժ գծի» աշխատանքը դադարեցվել է՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Վտանգավոր իրավիճակների կանխման նպատակով հատուկ ստեղծված «թեժ գծի» աշխատանքը դադարեցվել է»,- ասել է նա։ Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որ այն ամենը, ինչ կապված է Թուրքիայի նախագահի հետ, վերաբերում է առաջին հերթին թուրք ընտրողներին, իսկ երկու երկրների հարաբերությունները «դժվար ուղղելի վնաս են կրել»։

Դիտվել է՝ 1775

Մեկնաբանություններ